Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 11:54
Արմինֆո. Այսօր՝ մայիսի 9-ին, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է <Եռաբլուր> զինվորական պանթեոն և ծաղկեպսակ դրել Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների քաջությունը հավերժացնող հուշապատին: Շահրամանյանին ուղեկցում էին Արցախի կառավարության անդամներ, Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ, հոգևորականներ, այդ թվում՝ Դադիվանքի վանահայր Հայր Հովհաննեսը:
|
Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 18:27
Արմինֆո. «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի` ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված համատեղ հանդիպմանն ընդառաջ նամակով դիմել է ԵՄ ղեկավարությանը՝ բարձրացնելով Արցախից բռնի տեղահանված հայերի բնակապահովության հարցը։
|
Հինգշաբթի, 21 Մարտի 2024, 12:08
Արմինֆո. Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության կոմիտեի զեկույցից հանվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված մի շարք ձևակերպումներ:
|
Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 14:08
Արմինֆո. Այն, ինչ տեղի ունեցավ Բաքվում 20-րդ դարի սկզբին, նույն սարսափով կրկնվեց 20-րդ դարի վերջին։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին մամուլի քարտուղար, գնդապետ Սենոր Հասրաթյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում հայերի ջարդերի հերթական տարելիցին:
|
Երեթշաբթի, 5 Դեկտեմբերի 2023, 16:45
Արմինֆո. Ադրբեջանի ռազմական ներխուժումը ստիպել է 150 հազար մարդու լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Այդ փաստն արձանագրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ-ՀԿ մարդու իրավունքներին նվիրված 25-րդ համաժողովում իր ելույթում:
|
Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2023, 15:42
Արմինֆո. Հայաստան այցի նպատակն է բացահայտել ճշմարտությունն ու արդարությունը, մարդու իրավունքների խախտումները, այն ամենը, ինչ տեղի է ունեցել ։ Այդ մասին նոյեմբերի 24-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի ճշմարտության հաստատման, արդարադատության, հատուցման եւ չկրկնման երաշխիքների աջակցության հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին, որը նոյեմբերի 16-ից պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում:
|
Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2023, 15:34
Արմինֆո. Հայաստան այցի նպատակն է բացահայտել ճշմարտությունն ու արդարությունը, մարդու իրավունքների խախտումները, այն ամենը, ինչ տեղի է ունեցել ։ Այդ մասին նոյեմբերի 24-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի ճշմարտության հաստատման, արդարադատության, հատուցման եւ չկրկնման երաշխիքների աջակցության հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին, որը նոյեմբերի 16-ից պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում:
|
Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2023, 11:27
Արմինֆո. Հայաստանի այն սկզբունքային եւ հետեւողական դիրքորոշման շնորհիվ, որ անընդունելի էր համարում որեւէ լուծում, որը կսահմաներ Արցախը որպես Ադրբեջանի մաս, Հայաստանն, ի վերջո հասավ նրան, որ 1997 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահները հակամարտող կողմերին ներկայացրեցին կարգավորման փուլային տարբերակը, որը Ադրբեջանի եւ Հայաստանի հետ իրավահավասար կարգավիճակով պետք է ստորագրեր նաեւ Լեռնային Ղարաբաղը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր - Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
|
Ուրբաթ, 27 Հոկտեմբերի 2023, 12:02
Արմինֆո. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն ավարտում է իր այցը Հայաստան և Ադրբեջան ՝ հատուկ ուշադրություն դարձնելով Ղարաբաղյան տարածաշրջանում և դրա շուրջ հակամարտությունից տուժած մարդկանց մարդու իրավունքների իրավիճակին: Այդ մասին ասվում է կազմակերպության կայքում զետեղված հաղորդագրությունում։
|
Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2023, 11:09
Արմինֆո. Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ:
|
Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2023, 16:25
Արմինֆո. Ռազմական գործողությունը դարձավ հայ բնակչության մեծամասնությամբ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի "ֆորմալ վերջը"՝ տարածք, որը 1923 թվականից գոյություն է ունեցել այդ անվան տակ, ինչպես նաև՝ դարեր շարունակ և այլ անվանումներով։ Այդ մասին Լեռնային Ղարաբաղին նվիրված ԵԽԽՎ հատուկ նիստում հայտարարել է Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը, ով մասնագիտանում է Արեւելյան Եվրոպայում եւ Կովկասի տարածաշրջանում, ղարաբաղյան հակամարտության մասին հայտնի "Սեւ այգի" գրքի հեղինակը:
|
Երեթշաբթի, 10 Հոկտեմբերի 2023, 20:17
Արմինֆո. Եթե խոսքը Ռուսաստանի քաղաքացիների մասին չէ, իսկ տվյալ դեպքում խոսքը Լեռնային Ղարաբաղի հետ կապված տարածքի բնակիչների մասին է, ապա այդ հարցն ավելի լավ է ուղղել Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին։ Այդ մասին հոկտեմբերի 10-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի քաղաքացիների ճակատագրի վերաբերյալ հարցին։
|
Երկուշաբթի, 9 Հոկտեմբերի 2023, 13:11
Արմինֆո. Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի հարթակներում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը: Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
|
Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023, 15:42
Արմինֆո. Եվրամիությունն ամբողջությամբ վարկաբեկել է իրեն որպես միջնորդ։ Եվ արդյո՞ք միայն Բալկաններում: Այդ մասին հոկտեմբերի 4-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
|
Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2023, 17:59
Արմինֆո. Տեղեկատվությունն այն մասին, թե Հայաստանն ու Ղազախստանը բանակցություններ են վարում ՀԱՊԿ-ից դուրս գալու շուրջ, չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է "Կազինֆորմ" լրատվական գործակալության թղթակիցը:
|
Երեթշաբթի, 19 Սեպտեմբերի 2023, 17:36
Արմինֆո. Այժմ մենք շփումներ ենք իրականացնում, այդ թվում ՝ ադրբեջանական կողմի հետ։ Այդ մասին սեպտեմբերի 19-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բաքուն տեղեկացրել է Մոսկվային Լեռնային Ղարաբաղի տարածքում, այսպես կոչված, հակաահաբեկչական միջոցառումների անցկացման մասին, եւ ինչպես այդ միջոցառումները կանդրադառնան տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ ջանքերի վրա:
|
Երեթշաբթի, 19 Սեպտեմբերի 2023, 14:45
Արմինֆո."Մոսկվան թուրքական կողմից պաշտոնական ծանուցում չի ստացել քառակողմ հանդիպման անցկացման մասին՝ թեեւ մենք այդ հաղորդագրությունը տեսել ենք ԶԼՄ-ներում": Այդ մասին սեպտեմբերի 19-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով քառակողմ հանդիպում (Ռուսաստան, Թուրքիա, Հայաստան եւ Ադրբեջան) անցկացնելու Անկարայի առաջարկի վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին:
|
Ուրբաթ, 15 Սեպտեմբերի 2023, 12:04
Արմինֆո.Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) Արևելյան շրջանի ակտիվիստներն ու դաշնակիցները հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 50 անդամների հետ, որոնց ընթացքում անհանգստություն է հայտնվել Արցախի ցեղասպան շրջափակման կապակցությամբ, որը շարունակվում է արդեն ավելի քան 270 օր: Այդ մասին ասվում է ANCA-ի հաղորդագրության մեջ ։
|
Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2023, 11:49
Արմինֆո.Փաշինյանի դեմագոգիան եւ ստախոսությունը որեւէ սահման չեն ճանաչում։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
|
Երեթշաբթի, 29 Օգոստոսի 2023, 13:45
Արմինֆո. 2018թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում իրավիճակի շրջադարձային փոփոխության ենթարկվեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Այդ մասին ասվում է "Լույս" հիմնադրամի հայտարարությունում։
|